ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի Անկախության օրվա կապակցությամբ: «Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»,- գրել է նա։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում գրել է․ ««Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահականը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը