20 04 2018

Դեսպանությունների կռիվ. Նոր լարվածություն՝ Պաղեստինի և Իսրայելի միջև

Դեսպանությունների կռիվ. Նոր լարվածություն՝ Պաղեստինի և Իսրայելի միջև

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ առնվազն վեց երկիր լուրջ բանակցություններ է վարել Իսրայելի իշխանությունների հետ՝ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու համար, գրում է Times of Israel-ը: Վարչապետը չի հայտարարել, թե որ երկրներն են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ. դեկտեմբերին հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին։

ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի մայիսի 14-ին։

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է, որ Գվատեմալան կհետևի ԱՄՆ-ի օրինակին և Իսրայելում իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ մայիսի 16-ին։

Ռումինիայի պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ և իշխող Սոցիալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնյան օրերս հայտարարել է, որ կառավարությունն ընդունել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացի մեկնարկի մասին հուշագիր։

Այս հայտարարությունները խիստ բացասաբար են անդրադառնում իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների վրա: Դոնալդ Թրամփի հայտարարությունից ի վեր բազմիցս բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի միջև՝ կռվախնձոր Երուսաղեմի պատճառով:

Դոնալդ Թրամփի հայտարարությունից ի վեր Թուրքիան և մի շարք այլ երկրներ Երուսաղեմը ճանաչել են Պաղեստինի «հավերժ մայրաքաղաք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ