Օգոստոսի 24-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ:
Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:
Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանը ընդգծել է նաեւ, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել հասարակություն–խորհրդարան վստահությունը:
ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:
ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը