21 03 2023

Արմեն Եգանյանը պաշտոն է ստացել

Արմեն Եգանյանը պաշտոն է ստացել

Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Եգանյանին նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,-նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Արմեն Եգանյանը եղել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ