06 02 2023

Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ

Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:

Իշխան Սաղաթելյանը տիկին դեսպանին իր ցավակցություններն է փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ