«Իրատես» թերթը գրել է. «Ասում են, թե վարչապետի տիկինը շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում: Բոլորովին վերջերս ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ եղել է Փարիզում:
Տիկին Հակոբյանը մշակութային այցելություններ է իրականացրել, սակայն «չի խորշել» հանրահայտ փարիզյան շոփինգից, այցից պաշտոնական մանրամասներ չկան, սակայն վերջինիս դրես կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում: Անհայտ է նաև, թե ում հաշվին է իրականացվել տիկնոջ փարիզյան այցը, հատկապես, թիկնապահների ուղևորությունը:
Ֆրանսիական կողմի հավաստմամբ, հայկական կողմը խնդրել է թիկնապահների համար զենք կրելու հատուկ թույլտվություն, ինչը զարմանք է հարուցել, որովհետև անհասկանի է, թե Փարիզի փողոցներում, խանութներում և ռեստորաններում ինչից և ումից պիտի պաշտպանեին վարչապետի տիկնոջը մինչև ատամները զինված թիկնապահները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը