01 09 2018

Կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը․ Օսիպյանը գործի է անցել․ «Փաստ»

Կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը․ Օսիպյանը գործի է անցել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին և չկազմաքանդել համակարգը:

Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները հրաժարվում են այդ գումարով աշխատել, քանի որ չեն կարողանում «ընտանիք պահել»:

Ի դեպ, այդ վիճակի ամենաընդգծված արտացոլումն է հենց ճանապարհային ոստիկանների «անհավես» աշխատանքը, որը բոլորի աչքի առջև է:

Քանի որ հաջորդ տարի ևս ոստիկանների աշխատավարձի ավելացում չի ակնկալվում, համակարգում ցայտնոտ է սկսվել: Օսիպյանը բոլորին հորդորել է աշխատել, մինչև տեսնեն՝ ինչ է լինելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ