ԲՈՒՀ-երի ընդունելության հայտերի առաջին փուլը ավարտվել է և ավարտվելուց հետո պատրաստվում ենք քննությունների։ Հայտերի ընդունման ժամանակ որևէ խնդիր կամ խաբանում չենք ունեցել։ Դիմորդները 24 ժամյա ռեժիմով կարողացել են առցանց հայտագրվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Անցյալ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի ընդունելության քննությունները կազմակերպվելու են նախորդ տարիների նման երկու փուլով։ Միասնական քննություն հանձնողների թիվը ՀՀ-ում ընդհանուր թիվը կազմում է 11486 դիմորդ»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը