30 10 2020

Երաժշտական դպրոցների համար 2020 թվականին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք  

Երաժշտական դպրոցների համար 2020 թվականին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք   

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ:

 Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:

 Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի և երաժշտական դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:

 Ծրագրի շրջանակում 2020 թվականին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք, այդ թվում՝ դաշնամուր (14 հատ), ջութակ 1/4 (6 հատ), ջութակ 2/4 (6 հատ), սաքսոֆոն (3 հատ), շեփոր (5 հատ), կլարնետ (6 հատ), ֆլեյտա (3 հատ), քանոն (10 հատ),  սանթուր (3 հատ), դուդուկ (8 հատ), շվի (5 հատ):

 2019 թ. ձեռք են բերվել 87 երաժշտական գործիք, այդ թվում՝ դաշնամուր (8 հատ), ջութակ 1/8 (4 հատ), ջութակ 1/4 (7 հատ), ջութակ 2/4 (6 հատ), ջութակ 3/4 (1 հատ), ջութակ 4/4 (2 հատ), թավջութակ 1/4 (1 հատ), թավջութակ 2/4 (2 հատ), թավջութակ 3/4 (2 հատ), թավջութակ 4/4 (1 հատ), շեփոր (6 հատ), կլարնետ (6 հատ), ֆլեյտա (4 հատ), քանոն (10 հատ),  քամանչա (3 հատ),  թառ (2 հատ), սանթուր (4 հատ), ուդ (1 հատ), դուդուկ (9 հատ), շվի (7 հատ), սրինգ (1 հատ):

 Նշենք, որ 2007 թվականից պետությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ ստանում է անվճար երաժշտական կրթություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ