03 05 2021

Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի էքստեռն ձևով ավարտական քննությունների օրերը

Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի էքստեռն ձևով ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 1-ից 29-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

 Հիմնական  կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա»,  «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

 Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները  «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները  կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն»,  «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

 «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը երկու դեպքում էլ կանցկացվի նորմատիվների հանձնմամբ: Գրավոր քննական թեստերը կազմում է ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը`  առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

 Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները  գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում տարեկան գնահատականներ:

 Գնահատականները  գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային  համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է՝  համաձայն  հետևյալ սանդղակի՝

 

    8-9   միավոր – 4                16-17 միավոր – 8

 

    10-11 միավոր – 5                 18-19 միավոր - 9

 

    12-13 միավոր – 6                20 միավոր - 10

 

    14-15 միավոր – 7

 

2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

 

Մանրամասների համար զանգահարել (091) 195610 և (010) 667250 հեռախոսահամարներով:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ