2020 թվականի Հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչև 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչև 56%)։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Բյուջեի նախագծի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երևանցիներ: Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաև առողջապահական ապահովագրություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը