ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավեր
Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն: Ըստ նրա հաստատած կանոններից մեկի՝ «դասամիջոցին սովորողները դասասենյակը լքում են միայն ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ»: Հասկանալի է, որ անհրաժեշտությունը կապված է երեխայի բնական կարիքների հետ: Մի կողմ թողնենք էն, թե երեխայի մոտ ինչ հոգեկան ապրումներ կարող են առաջանալ՝ ամեն անգամ՝ պետքարան գնալու համար ուսուցչին դիմելիս: Մի ժամանակ հասարակական տրանսպորտում մի այսպիսի ցուցանակ էր փակցվում՝ «Վարորդը նաև հսկիչ է»...
Հիմա ի՞նչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկից է՞։ Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը: Դուք հասկանում ե՞ք՝ օրվա մեջ քանի անգամ ուսուցիչը պետք է իր կամքից անկախ այցելի զուգարան: Դուք լրիվ ցնորվել ե՞ք... Շատ հետաքրքիր է՝ իսկ էս նախարարն իր ենթականերին ինչու՞ չի ուղեկցում զուգարան: Էդ ի՞նչ վտանգ ա զգում... Մեկ ա պարապ ա, Կարաբինան էլ չկա, չի այցելում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը