03 08 2020

Այս չափորոշիչը ազգային ինքնության տակ դրվող միջուկային ական է․ Արմեն Աշոտյան

Այս չափորոշիչը ազգային ինքնության տակ դրվող միջուկային ական է․ Արմեն Աշոտյան

Իշխանական քարոզչամեքենան ճռռում է, «սղացնելու» համար հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ականը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա գրել է․

 

«Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը, շարքային քաղաքացու համար դժվարամատչելի տերմիններ օգտագործում։

Ոմանք այնպիսի էքստազի մեջ են, որ հիշատակելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին որոշ դասագրքային ձեւակերպումները, մոռանում են, թե Մարտի 1-ից անմիջապես հետո ինչպես էին հոժարակամ եւ հավեսով նպաստում լրատվական դաշտում այդ իրադարձությունների մասին պաշտոնական քարոզչության տարածմանը։

 

Մյուսներն էլ, մոռանալով շահերի բախման եւ լրագրողական տարրական էթիկայի մասին՝ ամեն ինչ դնում են զոհասեղանին՝ հերթական «շեֆին» հաճոյանալու համար։

Բայց մի բան հիշեք։

Այս չափորոշիչը մեռելածին է։

Անկեսունակ է։ Ոչ սիրտ ունի։ Ոչ հոգի։ Ուղեղը լվացված է։ Անցյալի ժխտումով ապագան չեք կառուցի։ Իսկ դուք հաստատ այլեւս ապագա չունեք։ Ի տարբերություն Հայաստան պետության»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ