06 07 2020

Անգլերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 7,5 %-ը. ռուսերենից՝ 14,8 %-ը

Անգլերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 7,5 %-ը. ռուսերենից՝ 14,8 %-ը

ԳԹԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է հուլիսի 2-ին դիմորդների հանձնած օտար լեզուների քննության գնահատականները: «Դրանք փակցվել են քննական կենտրոններում, ուղարկվել դիմորդների էլեկտրոնային հասցեներին, նաև հրապարակվել dimord.am-ում, որ երեխան ինքն իր գաղտնաբառով մտնի ու տեսնի՝ միայն իր գնահատականը: Ներկայացնում եմ ըստ լեզուների ամփոփ արդյունքները՝ առայժմ նախնական (նկատի ունենանք, որ բողոքարկման արդյունքում բացառված չէ որոշ գնահատականների վերանայումը)»,-նշել է նա:

 

Այսպիսով՝ անգլերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 7,5 տոկոսը, իսկ 29,6 տոկոսը հավաքել է 18-20 միավոր: Ռուսերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 14,8 տոկոսը, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը  10.1% է կազմել:

Ներկայացնում ենք ցանկը ամբողջությամբ:

 

Անգլերեն
Քննության մասնակիցների թիվը՝ 1773 (1812 հայտագրված), միջին միավորը՝ 14.65

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը)

Ռուսաց լեզու

Քննության մասնակիցների թիվը՝ 169 (171 հայտագրված)

Միջին միավորը՝ 12.27

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 25 (մասնակիցների 14.8%-ը)

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 17 (մասնակիցների 10.1%-ը)

Գերմաներեն

Քննության մասնակիցների թիվը՝ 57 (57 հայտագրված)

Միջին միավորը՝ 15.26

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 3 (մասնակիցների 5.3%-ը)

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 33.3%-ը)

Ֆրանսերեն

Քննության մասնակիցների թիվը՝ 51 (54 հայտագրված)

Միջին միավորը՝ 15.57

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 1 (մասնակիցների 1.9%-ը)

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 18 (մասնակիցների 34.6%-ը)

Իսպաներեն

Քննության մասնակիցների թիվը՝ 5 (5 հայտագրված)

Միջին միավորը՝ 14.15

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 20%-ը)

Իտալերեն

Քննության մասնակիցների թիվը՝ 3 (3 հայտագրված)

Միջին միավորը՝ 14.5

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 33.3%-ը)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ