18 03 2020

Հ1-ով դասեր ու դասախոսություններ կանցկացվեն. Արայիկ Հարությունյան



Վերջին մի քանի օրերին բուհերի հետ համագործակցության ու խորհրդակցությունների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը հաստատել են, որ իրենք այս ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով հանձն են առել և սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Այս մասին մարտի 18-ին ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, նախարարն ասաց. «Այստեղ մեծ ոգևորություն ենք տեսնում, առանց մեր միջամտության արդեն որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակները կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ