30 10 2019

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը կզեղչվի

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը կզեղչվի

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցումից՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

«Ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին: Միջին որակական գնահատական-ի (ՄՈԳ) շեմ չի սահմանվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ