Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը Կառավարության աշխատակազմի ենթակայությունից տեղափոխել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կնպաստի Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմանը, մասնավորապես՝ սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, տարրական, միջին եւ ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, ուսումնական գործընթացում գնահատման նոր ձեւերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպմանը, սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային եւ միջազգային ստուգատեսների անցկացմանը եւ այլն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը