«ԵՊՏՀ ռեկտորի հարցին անընդհատ չենք կարող անդրադառնալ, որովհետև ինչ պետք է ասվեր, արդեն ասվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Հարցին կդասավանդի արդյոք նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը համալսարանում, նախարարն ասաց.
«Ես չեմ կարող պատասխանել կդասավանդի՞, թե՞ ոչ: Համալսարանից հարցրեք: Շաբաթը մեկ եմ մեր կրթության հաստատությունների հետ կապված տեղեկություններն ամփոփում: Իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը