Կառավարության մայիսի 16-ի նիստում կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը, որի փորձարկումը կատարվել էր մայիսի 15-ին։
«Կանխատեսվում է, որ 2019-2020 ուստարվա համար կլինի շուրջ 13 հազար առաջին դասարանցի, իսկ տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար: Այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխաների հետ կապված, որը պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան՝ ժամը 09:10-ից մինչև 09:25-ը, խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով, ու այս տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում կատարել, սակայն տեխնիկական խնդիրները արագ հարթվել են, ու 09:25-ից համակարգն աշխատել է բնականոն ձևով»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը