25 04 2019

Նոր ծրագիր՝ դպրոցականների մշակութային ներգրավվածությունը ապահովելու համար



Ապրիլի 25-ին կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է «Ի կուլտ» նախագիծ, որը ենթադրում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ և թատրոններ, իսկ մինչ այդ մեկնարկել էր այցը՝ դեպի պատկերասրահներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե այս տարի ՀՀ կրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ