Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանալ հետևյալ հաղորդագրությունները՝
-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
-«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։
-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։
- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը