Հունվարի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում երկու հարց էր`խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:
Հոգաբարձուների խորհրդի նախագահի միակ թեկնածու առաջադրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա միաձայն ընտրվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը