18 07 2018

Հասարակությունն ու պետությունը խնդիր ունեն. Ներառական կրթության ոլորտում լուրջ հարցեր կան



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել՝ «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:

«Սա այն ոլորտներից է, որտեղ ամեն ինչ մնացել է  թղթի վրա, չենք ունեցել զարգացումներ»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա հետ համաձայնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Մանե Թանդիլյանը և կարևորեց գերատեսչությունների միասնական աշխատանքը: Այնինչ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը չի կիսում տեսակետը, թե ոլորտում ոչինչ չի արվել:

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով, հասարակությունն ու պետությունը խնդիր ունեն: Ինչ վերաբերում է համապատասխան դպրոցները փակելուն, նրա խոսքով՝ այդ քայլին չպետք է գնան, քանի դեռ այլընտրանք չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ