15 06 2018

Անցյալ տարի «Այբ»-ին հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել. Արայիկ Հարությունյան

Անցյալ տարի «Այբ»-ին հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել. Արայիկ Հարությունյան

Անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրատի» համար Կրթության և գիտության նախարարությանը հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ներքին աուդիտի արդյունքների մասին խոսելիս՝անդրադառնալով այս հատկացմանը՝ նախարարն ասաց. «Դա հետագայում ձևավորվել է որպես այս տարվա կանխավճար, իսկ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ»:

Հարությունյանի խոսքով՝ հանձնարարական է տվել, որ ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015-ից սկսած նախարարության գործունեությունը. «Պետք է տեսնել, թե այդ գումարների փոխատեղումներն ինչպես են լինում: Կձևավորվի խումբ, որը մոնիթորինգի կենթարկի աուդիտի արդյունքները»:

Հիշեցնենք, որ «Այբ» հիմնադրամն ու ԿԳ նախարարը հեռակա բանավեճ են ունենում՝ նախարարի մեղադրանքների պատճառով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ