13 06 2018

«Կենսաբանության», «Աշխարհագրության» և «Պատմության» միասնական քննությունների արդյունքները

«Կենսաբանության», «Աշխարհագրության» և «Պատմության» միասնական քննությունների արդյունքները

Հայտնի են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից միասնական քննության արդյունքները:

«Աշխարհագրություն» առարկայից քննություն է հանձնել 136 դիմորդ, որոնցից 20 բալ ստացել է 4 դիմորդ: Ընդհանուր առմամբ, գերազանց է ստացել դիմորդների 10 տոկոսը, իսկ անբավարար` 8 դիմորդ: Միջին բալը 13.49-ն է:

«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնողների թիվը եղել է 578-ը: 20 է ստացել 43 դիմորդ, իսկ գերազանց՝ քննություն հանձնածների 23 տոկոսը: «Կենսաբանություն»-ից անբավարար է ստացել 84 հոգի /14.4 տոկոս/, իսկ միջին գնահատականը եղել է 14-ը:

38 դիմորդ քննություն է հանձնել նաև «Համաշխարհային պատմություն» առարկայից, և միայն մեկն է 20 բալ ստացել: Վերոհիշյալ առարկայից գերազանց է ստացել քննություն հանձնողների 13 տոկոսը, իսկ անբավարար` 7.8 տոկոսը: Միջին գնահատականը 12.53-ն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ