04 05 2018

Երևանի թիվ 11 դպրոցում աշակերտները պահանջում են տնօրենի հրաժարականը

Երևանի թիվ 11 դպրոցում աշակերտները պահանջում են տնօրենի հրաժարականը

Մայիսի 4-ի առավոտից Երևանի Մոնթե Մելքոնյանի ավան թիվ 11 դպրոցում լարված դրություն էր: Դպրոցի աշակերտները, ծնողները և այլ քաղաքացիներ հավաքվել էին դպրոցի բակում և պահանջում էին տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: Նրանք պնդում էին, որ դպրոցի տնօրենը իրենց արգելել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին:

Աշակերտներին աջակցելու էին եկել շարժման մասնակիցներ՝ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը:

Ծնողների մեծ մասը նաև նշեց, որ տարիներ շարունակ դպրոցում եղել է դրամահավաքություն, տնօրենը օգտագործել է աշակերտներին՝ իշխանության համար ընտրություններում ձայն հավաքելու համար: Իսկ դպրոցի գրադարանավար Ռուզան Սաֆարյանը հայտարարեց, որ իրենց դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հավելավճարներ է տվել աշխատակիցներին, բայց դրանք հետ է վերցրել:

Տնօրենը, մինչդեռ, զարմացած էր ստեղծված իրավիճակից. նա հերքեց բոլոր մեղադրանքները և նշեց, որ տարիներ շարունակ աշխատել է ի օգուտ երեխաների:

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը պատրաստվում է դիմել քաղաքապետին և տնօրենի հրաժարականը: Դրան ի պատասխան տնօրենն ասաց, որ կա օրենք և կարգ և ինքը կսպասի դրան:

Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀԿ կուսակցության անդամ է, ինչպես նաև ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ