06 12 2018

Փչացրել է սուրբծննդյան հրաշքը և ազատվել աշխատանքից

Փչացրել է սուրբծննդյան հրաշքը և ազատվել աշխատանքից

Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի դպրոցներից մեկի ուսուցչուհուն ազատել են աշխատանքից, երբ նա առաջին դասարանցիներին հայտնել է, որ Սանտա Կլաուսն իրականում գոյություն չունի և մարդկանց երևակայության արդյունքն է։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, կինը երեխաներին նաև հայտնել է, որ ատամը վերցնող փերիները, զատկական ճագարներն ու էլֆերը նույնպես գոյություն չունեն: Նման խոսքերից հետո շատ երեխաներ արցունքներն աչքերին դուրս են եկել դասասենյակից:

Դպրոցի տնօրենը նշել է, որ ուսուցչի հայտարարությունը վերացնում է երեխաների հավատը սուրբծննդյան հրաշքի նկատմամբ, ինչն անթույլատրելի է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ