Ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ կուսակցական եմ, ես պարզապես հայ ուսուցիչ եմ, որ կարևոր առաքելություն ունի՝ մարդ դաստիարակել, բայց այսօր կորել է այն արժեքները, որով մենք սերունդներ էինք կրթում: Այս մասին «Դիմադրություն» շարժման ժամանակ ասաց Ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը:
«Կարսը և Կարինը հայկակա՞ն են, թե՞ թուրքական, Մուշը, Վանը հայկակա՞ն են, թե՞ թուրքական, այդ ո՞նց է ջնջվել պատմական հիշողությունը: Այսօր Հայաստանը վիրահատության սեղանին է պառկած, բժիշկը անգրագետ դիլետանտ է, բայց հզորները նրան դանակ են տվել, որ վիրահատի, ինչ է, թո՞ւյլ ենք տալու, որ կտոր-կտոր կիսի և բաժանի մեր հայրենիքը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը