Հոկտեմբերի 31֊ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է։
Ի հիշատակ հավատավոր ընկերոջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ:
Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանության հետևանքով ուսումը շարունակում են ՀՀ բուհերում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/6fvQ9138Ttfv5Wtr9
Անհրաժեշտ փաստաղթերի ցանկը՝
Դիմելու վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 25-ն է։
Հայտադիմումը լրացնելուց հետո մրցույթի մասնակիցները կստանան իրենց էլ. փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։
Այնուհետև՝ կրթաթոշակի հայտարարված մրցույթի արդյունքում ստացած հայտերից մրցութային հանձնաժողովի գնահատմամբ կընտրվեն «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով հինգ լավագույն էսսեները, որոնք էլ առանձին մրցութային կարգով կներկայացվեն մեր էջի հետևորդների դատին։
Այնուհետև, մինչև 2024թ. հունվարի 20-ը ներառյալ ամենաշատ հավանում ստացած էսսեի հեղինակը կարժանանա առանձին մրցանակի։
Իսկ ընդհանուր մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները կհայտարարվեն 2024թ․ հունվարի 30-ին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37493471990 կամ գրել էլ․հասցեին` [email protected] և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական էջին՝ https://linktr.ee/arf_naum
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը