Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
KidsRights Index 2023։ Մեր կառավարությունը սիրում է մեկնաբանել տարաբնույթ միջազգային վարկանիշներ ու գլուխ գովել։ 193 երկրների ցանկում 118-րդ տեղում ենք, համեմատության համար Ադրբեջանը 64-րդն է, Վրաստանը՝ 39-րդը, Թուրքիան 21-րդ տեղում է, Իրանի Իսլամական հանրապետությունը՝ 97-րդը։ Վարկանիշը ձևավորող բաղադրիչներից առավել հետաքրքրական են կրթականը և բնապահպանականը։ Կրթականով խայտառակ պատկեր ունենք հարևանների հետ համեմատության համատեքստում․ Թուրքիան 12-րդն է, Վրաստանը 46-րդը, Իրանը 48-րդը , Ադրբեջանը՝ 74-րդը, մենք 117-րդ պատվավոր հորիզոնականում ենք։ Բնապահպականով կիսում ենք 162-167-րդ, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը 70-82-րդ հորիզոնականները։
Դժվարանում եմ անգամ բառեր գտնել։ Այս իրավիճակը մեր բոլորիս՝ ծնողներիս պատասխանատվությունն է, ի դեպ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը