30 09 2024

Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան

Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան

 

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրում է․

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկումների ժամանակ օրեր առաջ հայտարարել է, որ մոտ 300 հազար Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիներ շարունակում են մնալ հայրենազրկված...

«Չնայած Արևմտյան Ադրբեջանի համայնքի բազմաթիվ կոչերին՝ սկսել երկխոսություն և ապահովել անվտանգ և արժանավայել վերադարձ հայրենիք, Հայաստանի կառավարությունը հրաժարվել է իրականացնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիայում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքը»:

Այսօր Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդական երգարվեստի ներկայացուցիչ Աշուղ Ալասկերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ կոչ է անում բոլոր արևմտյան ադրբեջանցիներին և ողջ ադրբեջանական ժողովրդին միավորվել մեկ նպատակի շուրջ

«...Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ օրվան, մենք հավատում ենք, ես հավատում եմ և դուք էլ եք հավատում: Կգա օրը, որ մենք կվերականգնենք հայերի կողմից Աշուղ Ալասկերի հուշարձանը և այսպիսի միջոցառում կանենք Աղքիլիսա գյուղում»։

Անտեղյակների համար ասեմ, որ ադրբեջանցի աշուղը ծնունդով Հայաստանից էր՝ Վարդենիսի շրջանի Ազատ գյուղից:

Հայտարարություներից բացի իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված Մեծ Վերադարձի պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար: Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում նպատակ կա ձևավորել Վերադարձի հարցերի հանձնաժողով:

Այս և բազմաթիվ այլ փաստեր, քայլեր ու հայտարարություններ որևէ կասկած չեն թողնում, որ հայրենազրկված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման պարտավորությունը Ադրբեջանը դարձրել է այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կնքման նախապայման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ