14 07 2022

Ֆիզմաթ դպրոցում գործում է խնամի-ծանոթ սկզբունքը. Արամ Հարությունյանը՝ նախարար Դումանյանին



Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությանյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ներկայացրեց Ֆիզմաթ դպրոցում առկա խնդիրները մասնավորապես փոխտնօրեն Հայկազ Նավասարդյանի կողմից կատարարվող ապօրինությունները:

«Դպրոցում գործում է խնամի-ծանոթ սկզբունքը: Կալանային համակարգ է գործում այդ դպրոցում... ընդունվում են այն երեխաները, որոնք մասնավոր պարապում են այդ դպրոցի ուսուցիչների հետ»,-ասաց Հարությունյանը:

Մեկ այլ ծնող ևս մոտեցավ նախարար Դումանյանին՝ բողոքելով, որ Ֆիազմաթ դպրոցում անցկացված քննությունից իր երեխան դուրս է մնացել կես բալով, նույն միավորով մեկ այլ երեխայի հնարավորություն է ընձեռնվել մասնակցել երկրորդ փուլին:

Նախարար Դումանյանը վստահեցրեց, որ կզբաղվի խնդրով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ