Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Տիգրան Վալերիկի Վանդունցի ընտրության արդյունքները:
Նշենք, որ 2022 թվականի մայիսի 30-ին տեղի է ունեցել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Մրցույթն ընթացել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության և խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 20-ը:
Գաղտնի քվեարկության արդյուներն են՝
Տիգրան Վանդունց՝ կողմ՝ 17, դեմ՝ 2.
Հրայր Պետրոսյան՝ կողմ՝1, դեմ՝ 18.
Բոլորին դեմ՝ 1:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վալերիկի Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը