Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր 2021 թվականի հուլիսից։
Մարտի 19-ին տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը /19 կողմ, 0 դեմ,1 քվեաթերթիկ անվավեր/ ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին՝ 5 տարի ժամկետով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը