Երեկ Սյունիքի դատավորներից մեկի դեմ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ցորի հայտնի գործով: Բողոքը ներկայացրել է փաստաբան Գոռ Գևորգյանը, ով նախորդ տարվանից որպես պաշտպան ներգրավված է Ցորի զինվորների զոհվելու գործով դատական գործընթացին, ու այս գործով միակ մեղադրյալ ճանաչված դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանի շահերի պաշտպանն է:
Գոռ Գևորգյանը Yerevan.Today-ին տված հարցազրույցում բավականին սկանդալային բացահայտումներ է անում, թե ինչպես է Սյունիքի հոսանքազրկման օրը նշանակված դատական նիստին ակնհայտ դատավարական խախտումներ թույլ տալիս Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանը, ով քննում է Ցորի գործով քրգործը: Ի դեպ, մեղադրյալին ազատ արձակելու միջնորդությունը քննելու դատավարական մի շարք խախտումերին զուգահեռ փաստաբանը նշում է, որ դատավոր Լուսինե Սեփխանյանը, անզգուշորեն, հեռախոսից է կմկմալով կարդացել ենթադրաբար իրեն ուղարկված դատական որոշման տեքստը, ու երբ փաստաբանը հարցեր է ուղղել, նա, առանց ամփոփելու նիստը, շփոթահար ճողոպրել է դատարանի դահլիճից:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը