15 03 2022

Հանցագործության մասին հաղորդում՝ Ցորի գործով դատավոր Լուսինե Սեփխանյանի դեմ



Երեկ Սյունիքի դատավորներից մեկի դեմ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ցորի հայտնի գործով: Բողոքը ներկայացրել է փաստաբան Գոռ Գևորգյանը, ով նախորդ տարվանից  որպես պաշտպան ներգրավված է Ցորի զինվորների զոհվելու գործով դատական գործընթացին, ու այս գործով միակ մեղադրյալ ճանաչված դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանի շահերի պաշտպանն է:

Գոռ Գևորգյանը Yerevan.Today-ին տված հարցազրույցում բավականին սկանդալային  բացահայտումներ է անում, թե  ինչպես է Սյունիքի հոսանքազրկման օրը նշանակված դատական նիստին ակնհայտ դատավարական խախտումներ թույլ տալիս Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանը, ով քննում է Ցորի գործով քրգործը: Ի դեպ, մեղադրյալին ազատ արձակելու միջնորդությունը քննելու դատավարական մի շարք խախտումերին զուգահեռ փաստաբանը նշում է, որ դատավոր Լուսինե Սեփխանյանը,  անզգուշորեն, հեռախոսից է կմկմալով կարդացել  ենթադրաբար  իրեն ուղարկված դատական որոշման տեքստը, ու երբ փաստաբանը հարցեր է ուղղել, նա, առանց ամփոփելու նիստը, շփոթահար ճողոպրել  է դատարանի դահլիճից:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ