28 02 2022

Հետախուզվող երկու անձի ՌԴ-ն կհանձնի Հայաստանին

Հետախուզվող երկու անձի ՌԴ-ն կհանձնի Հայաստանին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022թ. բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա.Գ.-ին, իսկ 15.02.2022թ.՝ Հ.Ա.-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները:

Նշված անձանցից առաջինը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ երկրորդը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջիններիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

2021թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 21 միջնորդություն, որոնցից ՌԴ դատախազության կողմից արդեն իսկ բավարարվել է 14-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ