15 12 2018

Ի՞նչ անել, եթե ազգային անվտանգությանը վտանգ եք կանխազգում

Ի՞նչ անել, եթե ազգային անվտանգությանը վտանգ եք կանխազգում

Դեկտեմբերի 15-ին ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանը լրագրողներին ներկայացրեց Ազգային Անվտանգության ծառայության նոր կայքը` տեղեկացնելով, որ այն ինֆորմատիվ է և այնտեղ բոլոր տեղեկությունները հասանելի են: Կայքում կան առանձին խորագրեր, ըստ ոլորտների՝ հետախուզություն, հակահետախուզություն, հակահաբեկչություն։

ԱԱԾ նոր կայքում կա նաև թեժ գծի հեռախոսահամար՝ 1-91, որին կարող է զանգել յուրաքանչյուրը` ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ