Դատավորները պետք է հասկանան, որ դատական համակարգում առկա խնդիրները վերաբերում են բոլորին անխտիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը: Նա հարց ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով պատասխանել հարցին. «Կոռումպացված դատավորներից մեկը ե՞ս եմ»։
«Եթե դու չունես տվյալներ, եթե դու չունես անուններ, եթե դու չունես կոռուպցիայի դեպքեր, ի՞նչն է պատճառը, որ դու քո խոսքը ընդհանրական դատական իշխանությանն ես հասցեագրում. կամ բարի եղիր հրապարակիր բոլորի անուն-ազգանունները, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը», - ասաց դատավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը