24 02 2022

Ռուբեն Հակոբյանը դիմել է դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Սիսակ Գաբրիելյանի․ «Փաստինֆո»

Ռուբեն Հակոբյանը դիմել է դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Սիսակ Գաբրիելյանի․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող հայտարարությունները։

Հիշեցնենք, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երկու օր շարունակ քննարկվում էր ՀՌՀ անդամի պաշտոնում՝ Ռուբեն Հակոբյանի թեկնածության հարցը, սակայն օրակարգային քննարկում, ըստ էության, այդպես էլ տեղի չի ունեցել։ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պահանջել է, որ թեկնածուն դադարեցնի իր ելույթը, որտեղ նա քննադատում էր իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանին։ «Ցույց տվեք կանոնակարգի այն հոդվածը, որով դադարեցնում եք իմ ելույթը»,-ասել է Հակոբյանը, իսկ Սիսակ Գաբիրելյանն էլ արձագանքել. «Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»։

«Իրավունք չունեք իմ ելույթը դադարեցնել, ձայնդ կտրի՛ր, վայր ընկի՛ր տեղդ»,-ասել է Ռուբեն Հակոբյանը։ Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև վիճաբանությունը վերածվեց ծեծկռտուքի: Վիրավորական արտահայտություններից զատ Սիսակ Գաբրիելյանը նաև հայտարարել է, թե Հակոբյանն իբրև ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրստվում են երկու հայցադիմումներ ներկայացնել՝ Սիսակ Գաբրիելյանի և Ալեն Սիմոնյանի դեմ։ Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել վերջիններիս հերքել զրպարտություն հանդիսացող արտահայտությունները, ինչպես նաև՝ յուրաքանչյուրից 3 մլն ՀՀ դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ