18 02 2022

Դատավորն իմացել է, որ ռազմագերու պաշտպանը ես եմ և ձգել է վարույթը․ Ռուբեն Մելիքյան

Դատավորն իմացել է, որ ռազմագերու պաշտպանը ես եմ և ձգել է վարույթը․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։
Կալանավորվելուց 50 օր հետո։
Բողոքը բերելուց 45 օր հետո։
Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։
Եվ ահա դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շաատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ):
Ի՞նչ է ստացվում։ Դատավոր Տ.Սիմոնյանը, հունվարի 22-ին ստացել է գործը, նույնը օրը իմացել է, որ մեր ռազմագերու պաշտպանը ես եմ և ձգել է վարույթը այնքան, որքան կարողացել է՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր շարունակ զրկելով իր կալանքի վերանայման իրավունքից։
Այդ ընթացքում նա մի ձևական նիստ է նշանակել՝ մեզ նամակ ուղարկելով այդ նիստի մասին նիստի ՀԱՋՈՐԴ օրը։
Այնինչ, նա կարող էր ինքնաբացարկ հայտնել հենց հունվարի 22-ին՝ գոնե մի փոքր հարգանք դրսևորելով դատավորի իր առաքելության նկատմամբ։
Հետևությունները թողնում եմ ընթերցողներին։
ՀԳ. Մենք իրոք ընկերական հարաբերություններ ենք ունեցել, սակայն երբ Տիգրանը դարձել է նիկոլի քաղաքական թիմի անդամ (սոցապ փոխնախարար), ես նրա հետ որևէ շփում չեմ պահպանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ