Ինչպես արդեն նշել էինք Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ընթանում է «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ) գործով դատական նիստը։
Սակայն դատական նիստը չկայացավ, քանի որ մասնակիցներից մեկը՝ Սարգիս Կարապետյանը բացակայում էր: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ վերջինս գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ արձանագրվել է ինսուլտ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին ժամը 14:00-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը