Այսօր ապացույցների գնահատման փուլում ենք, այսպիսի մի խոսք կա՝ ասում է ոչնչից նույնիսկ աստվածները ոչինչ չեն կարողանում ստեղծել։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից հետո լրագրողներին ասաց գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Դատախազությունը, քննչական մարմինները ուզում են հակառակն ապացուցել, որովհետև նախորդ դատական նիստերին մենք գրեթե հինգ ժամից շատ մենք տեսագրություններ ենք նայել, որտեղ որևէ մեկը ամբաստանյալներից որևէ ապօրինի գործողություն երևում է չի կատարել։ Ակնհայտ է, որ սա մտացածին գործ է, ակնհայտ է, որ սա շինծու է, քաղաքական հետապնդում է։ Վիշինսկին նույնիսկ ժամանակին կնախանձեր նմանատիպ գործեր կարելուն»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեև ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։
Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը