08 02 2022

Ամեն մի ակցիա անողին հասնում է 3-4 ոստիկան, դրա ժողովրդավարությունը ո՞րն է․ Առուշ Առուշանյանի աջակից



Ներկա պահին այս գործով ես ոչ մի լավատեսություն չունեմ, որովհետև այս դատական նիստը, որ տեղի է ունենում, քրեական դատավարության օրենքի և ռեժիմներին համապատասխան չէ, դա տեղի է ունենում անձանց քմահաճույքով, և վճիռներն էլ կայացվում են անձանց քմահաճույքին համապատասխան։ Վերաքննիչ դատարանի մոտ ի աջակցություն Առուշ Առուշանյանին բողոքի ակցիայի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Դատական իշխանությունը ծառայում է ոչ թե քաղաքական իշխանությանը, այլ մեկ անձի։ Հայաստանի գիտակից մասսան չի հավատում, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, դա ուղղակի սուտ է, ի՞նչ ժողովրդավարություն։ Հիմա էստեղ նայենք խաղաղ ակցիա անողների ու ոստիկանների քանակը, այստեղ ամեն մի անձին հասնում է 3-4 ոստիկան, դրա ժողովրդավարությունը ո՞րն է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ