Յուրաքանչյուր դատավոր այսուհետև դատավոր Բախշիյանի կալանավորումից հետո երկար է մտածելու որոշում կայացնելուց, որ քրեական հետապնդման չենթարկվի: Այս մասին վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դա ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջացնում, որ այս դատավորը Առուշանյանի գործով կկայացնի իրավական որոշում: Բայց պետք է հիշել, որ ամեն ինչ հավերժ չէ, այս իշխանությունը՝ ևս: Գալու է այն օրը, որ այս ամոթալի էջը ոչ թե թերթենք, այլ ուղղակի պատռենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը