14 01 2022

Ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք՝ պատասխան են տալու․ Փաստաբան

Ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք՝ պատասխան են տալու․ Փաստաբան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանը գրում է.

«Անցած տարվա վերջին էլեկտրոնային «Arm-blog. info» կեղծ կայքէջում մի «էշություն» էր հրապարակվել, որտեղ հերթական հերյուրանքն էր լղոզված՝ Աղվան Հովսեփյանի կողմից իբրև բռնաբարություն ու սպանություն կատարելու մասին։ Դրանից հետո, Աղվան Հովսեփյանը զրպարտության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որի հիմքով նախապատրաստված նյութերով փաստվել է 2 հանգամանք.

1) Բռնաբարության ու սպանության թեման զրպարտանք է,
2) «Arm-blog. info» կայքէջի ստեղծողներին ու նյութի հեղինակներին հայտնաբերել չի հաջողվել։

Որպես կանոն չեմ անդրադառնում այսպիսի հիմար «լուրերին», բայց այս դեպքում համոզված եմ, որ նման ֆեյքեր տարածողները ու առկա քրեական գործում եղած զրպարտիչները նույն բանակից են։

Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, ինչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները», իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք՝ պատասխան են տալու։ Օրենքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ