Չի կարող անվտանգության ծառայություն իրականցնողը ինքը դառնալ բռնություն կիրառող գործիք, դա կարող է մեկ դեպքում դառնալ՝ բռնատիրական երկրում։ Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի բողոքի քննությունը՝ ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու փաստով քննչական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Դատարան են հրավիրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը։
«ՊՊԾ աշխատակցիների պահվածքը ցույց է տալիս, որ ԱԺ-ն դարձել է իշխող քաղաքական ուժի, նրան սպասարկող ուժային կառույցների բոլոր լրածկները ունենալով հանդերձ պատժիչ մի մեխանիզմի, մի զորամասի, որտեղ պարզապես պատժում են ընդդիմադխոսներին»,-ասաց Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը