Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի պարագայում դատավորները այս պահին նույնիսկ գործունեություն չեն էլ կարող իրականցնել․ Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորը բացարկ է ներկայացրել, Արթուր Սարգսյանի դեպքում էլ առկա է որքանով գիտեմ դատավորի մոտ առողջական խնդիր է։ Այս մասին Վարդաշեն ՔԿՀ-ի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այս դեպքում գործում է մեկ այլ ռեժիմ։ Նույն դատախազությունը ունի լիազորություն ապահովելու կալաավորների և պատժի կրման ընթացքում օրինականությունը։ Այստեղ ՔԿ ծառայությունը չունի որևէ հնարավորություն մեր ընկերներին պահելու, չունի, որովհետև դրա իրավական հիմքը գոյություն չունի»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը