ՍԴ որոշման երկրորդ մասը վերաբերում էր այն հարցին, թե երբ մարդ պատգամավոր է դառնում, արդյոք հնարավոր է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակել: Այսպես ասեմ, մեր գործընկերները կալանավորված էին X կամ Y հիմքերով, բացառապես նոր հիմքի պայմաններում կարող է նոր կալանավորման հարց առաջանալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ցանցակած միջնորդություն, որ դատախազությունը բերի Աժ, այն բավարարվելու է, որովհետև դուք տեսնում եք կապը դատախազության և իշխանական պատգամավորների, դրա համար գոնե մեկ իշխանական պատգաամվոր կարող էր ասել, ես կարդացել եմ սահմանադրութնը, այս ինչ է կատարվում, բայց դա չի եղել: Ամեն դեպքում հաշվի առեք, որ գոյություն ունի քրեական դատավարության օրենսգիրք, որը սահմանափակում է ցանկություններ, ինձեր և հնարավորություններ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը