Սահմանադրական դատարանում սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննարկմանը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ Մերի Մոսինյանից․
«Այն անձանց 450 հազար մարդու մասին է խոսքը, որոնք չեն ենթարկվել նախնական պարբերական բժշկական զննության տեսակնորեն հնարավոր է՝ գնում է աշխատանքի վայր, հետո ի՞նչ է լինում, այս տեսչական մարմնի որոշմամբ պետք է իրենց արգելվի աշխատանքի գնալ, այդ տեսչական մարմնին ո՞վ է տեղեկացնելու այդ 450 հազար մարդու մասին, գործատո՞ւն է սա անելու, ո՞նց էլինելու։
Ի պատասխան Մերի Մոսինյանը նշեց․ «Այդ նորմը չի վերաբերվում բոլոր աշխատողներին սա առանձին մասնագիտությունների հետ կապված պարտադիր բժշկական զննության պահանջն է․․․»
Այս արձագանքը զարմացրեց ՍԴ դատավոր Թովմասյանին․ «Ռեալ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ նախարարի հրամանը վերաբերվում է բոլոր աշխատողներին։ Դուք հիմա արաձանգրում եք, որ նախարարի համար նման պարտավորություն սահմանելու օրեսնդրական հիմքը չկա՞ր, դուք դա՞ եք արձանագրում։ Դուք ընդունո՞ւմ եք, որ նորմը հասկահմանադրական էր»։
Դրանից հետո հնչած ԱԺ ներկայացուցչի կցկտուր պատասխանից այդպես էլ չհասկացվեց, թե ինչ է իրականում ցանկանում ինքն ասել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը